Հրատապ թեմա Հայաստանում
Ապրել հասարակությանն ինտեգրված, առողջ ապրելակերպով

Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերը յուրաքանչյուր պետության համար մնում են առաջնային, որովհետև հաշմանդամ, անկախ այն բանից, հաշմանդամությունը բնածին է, թե ձեռքբերովի, ծանր հիվանդության հետևանք, չի նշանակում հասարակությունից մեկուսացված, շարժասայլակին գամված հոծ մարդկանց մի զանգված, որոնց դառը ճակատագիրը, մեղմ ասած, քաղցր կյանք չի խոստանում:
Պետական հոգածությամբ, ֆինանսական ներդրումների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, բարեգործ-բարերարների նվիրատվությունների, բարեգործական նախաձեռնումների շնորհիվ, այսօր հարյուր հազարավոր հաշմանդամներ լիարժեք բուժվելու, կրթություն ստանալու, աշխատանքի իրավունք ու հնարավորություն են ձեռք բերել, հանգամանք, որ նրանց հասարակությանն ինտեգրվելու, մտավոր կարողությունները դրսևորելու, ազատորեն տեղաշարժվելու և իմաստալից կյանքով ապրելու հեռանկարներ են բացում:
Այս ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ի՞նչ գործնական քայլեր է ձեռնարկել, ի՞նչ լծակներ են կիրառվել հաշմանդամների առողջության հետ կապված խնդիրները լուծելու ուղղությամբ, համատեղ ի՞նչ ծրագրեր են իրականացվել, ի՞նչ լուծելի խնդիրներ կան, որոնք դեռևս սաղմնային վիճակում են, ի՞նչ արտոնություններից են օգտվում նրանք. այս հարցերի պատասխաններն ստանալու համար դիմեցինք ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանին:
Նա մասնավորապես նշեց, որ ընթացիկ տարվա հուլիսի 1-ի տվյալներով` մեր հանրապետությունում հաշվարկված է 182 հազար հաշմանդամ, որոնցից 8 հազարը` մանկական տարիքի:
Պետության նրանց տրամադրած օգնությունը նյութական ուղղվածություն ունի: Պարբերաբար նրանց տրամադրվում են պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնման պարագաներ, լսողական սարքեր, շարժասայլակներ, քայլակներ, այլ կարգի պրոթեզներ, ձայնաստացիչ սարքեր, աչքի պրոթեզներ: Տեսողության խնդիրներ ունեցող անձանց, հասարակությանն ինտեգրելու, առանց այլ անձի օգնության, սովորելու և աշխատելու համար պայմաններ ապահովելու նպատակով հատկացվել են ՙԱրև՚ համակարգիչներ, նախօրոք սովորեցնելով դրանցից օգտվելու եղանակը: Դրանք տրամադրվում են առավելապես դպրոցի տեսողության խնդիրներով բարձր դասարանցիներին, ուսանողներին, տեսողությունից զուրկ կամ չափազանց թույլ տեսողությամբ այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են աշխատանք փնտրել:
Այս կարգի հաշմանդամների համար ստեղծվել է բրայլան հատուկ տառատեսակ, իրականացվել գրքերի տպագրություն, տետրերի պատրաստում, ՙխոսող՚ գրքերի ձայնագրությունների ծրագիր, քանի որ այսօր կարևոր ձեռքբերում պետք է համարել ներառական կրթության հնարավորության ընձեռումը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Ներառական կրթություն հաշմանդամն ստանում էª նստելով հանրակրթական դպրոցի սովորական աշակերտների կողքին, սովորելով նույն դասերն ու յուրացնելով նույն դպրոցական ծրագիրըª դրանով իսկ իրեն զգալով հասարակության լիարժեք անդամ:
Պետբյուջեի միջոցներով իրականացվել են բազմաթիվ ծրագրեր` ուղղորդված հաշմանդամների զբաղվածության խնդրին:
Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի ընդունման դեպքում պետությունն աշխատավարձի մասնակի փոխհատուցում է գործատուին, մասնագիտական ունակությունների վերականգնման, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետմիջոցներից ֆինանսական աջակցութուն, վարձրատրություն կազմակերպում:
Ներկայումս Կառավարության քաղաքականությունն ուղղված է հաշմանդամների հավասար հնարավորությունների ստեղծման և մատչելի պայմանների ապահովման հիմնախնդիրներին:
Պարոն Կեսոյանն առանձնահատուկ ընդգծեց, որ մեր հանրապետությունում հաշմանդամներն ունեն անվճար բուժման և դեղորայք ստանալու (3-րդ խմբի հաշմանդամները՝ 50% զեղչով) իրավունք: Նրանք կարող են անվճար երթևեկել էլեկտրատրանսպորտով:
Հաշմանդամության սահմանային հիմքում, գործող օրենսդրության համաձայն, ընկած է մարդու կենսագործունեության սահմանափակման աստիճանը. հաշմանդամության են հանգեցնում այն հիվանդությունները, որոնք որոշակի փուլում առաջացնում են այս կամ այն կենսագործունեության սահմանափակում: 2011 թվականի վիճակագրությամբ` Հայաստանում առաջնային հաշմանդամների ամենաբարձր տոկոսը գրանցվել է արյան շրջանառության խնդիրներով հիվանդների շրջանում (37%), 2-րդ տեղում չարորակ նորագոյացություններով հիվանդներն ենª (16,7%), 3-րդ տեղում` էնդոկրին հիվանդներն են` (7,9%): Հոգեկան վարքի խանգարումներով հիվանդների տոկոսը 5,4 է:
Առաջին անգամ հաշմանդամ ճանաչվածների (ըստ պատճառական կապի) տոկոսը 90,5 է: Տարվա կտրվածքով` փորձաքննության է ենթարկվել 65-70 հազար մարդ, որոնցից 13, 906-ը ճանաչվել է հաշմանդամ, 1178-ը` մանկուց հաշմանդամ է (7,7 %):
Այսօր շրջանառության մեջ է դրվում հաշմանդամության մասին նոր օրենքը, որը գտնվում է Արդարադատության նախարարությունում և շուտով քննության կուղարկվի Կառավարություն:
«Մեզ համար հրատապ է օրենքի նախագծի 14-րդ հոդվածը, որը վերաբերում է հաշմանդամների զբաղվածության քվոտայի հարցին,-նշում է պարոն Կեսոյանը: - Մինչև 2015 թվականը պետական և ոչ պետական ձեռնարկությունները, աշխատողների թվաքանակին համապատասխան, պետք է ունենան 3 և ավելի տոկոս հաշմանդամներ: Այս նախապայմանը խախտելու դեպքում` տվյալ ձեռնարկությունը պարտավոր է տույժ-տուգանք վճարել պետությանը:
Սա հանգեցնելու է այն բանին, որ տվյալ գերատեսչությունը պարտավոր է ստեղծել հաշմանդամներին համապատասխան պայմաններ (թեքահարթակներ, սանհանգույց և այլն): Բնականաբար, բոլոր գերատեսչությունները պետք է մասնակից լինեն օրենքի կիրառմանը»:
Վարչության պետը չափազանց կարևորում է համապատասխան մասնագետներով համալրված «Տնային խնամքի կենտրոնների» առկայությունը, մասնագիտացված գիշերօթիկների կառուցումը, որտեղ պետության հաշվին կարող են բնակվել առողջական խնդիրներ ունեցող հաշմանդամներ, տարեցներ: Սա նաև հաշմանդամներին դեպի հասարակություն բերելու լավագույն օրինակ է, ինչը կարող է կոտրել հաշմանդամ և վատառողջ մարդկանց հանդեպ հաճախ դրսևորվող մեր անտարբերությունն ու կարծրատիպը:
Նման մի կենտրոն ստեղծվել է Գյումրիում, պետության միջոցներով, Մարալիկում սոցբնակարաններ են կառուցվում, որոնք հատկացվելու են միայնակ հաշմանդամներին:
Սոցտներ են գործում Երևանում, Գորիսում, որոնք հատկացված են չափահասության սահմանը հատած մանկատան սաներին: Անօթևանների կենտրոն է կառուցվել Հաղթանակ գյուղում:
Իհարկե, մեր երիտասարդ պետությունը, տնտեսական զարգացմանը զուգընթաց, կշարունակի փուլ առ փուլ լուծել հաշմանդամների առողջության, սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները: Իսկ առայժմ պետությանը սատարում են հասարակական կազմակերպությունները, բարեգործները:
Այսպես, բարեգործ Սասուն Սասունյանի դրամական միջոցներով ու նախաձեռնությամբ Վանաձորում բացվել է հաշմանդամների համար նախատեսված «Գիշերօթիկ տուն»: «Փրկություն» հասարակական կազմակերպությունը «Գիշերօթիկ տան» հիմնադրամով լուծել է մտավոր և հոգեկան շեղումներով 50 հաշմանդամներին օթևանելու և խնամքի հարցերը, առաջիկա ծրագրերի մեջ է վճարովի գիշերօթիկ տների հիմնադրման խնդիրը:
2010 թվական Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է հաշմանդամ անձանց նկատմամբ պարտավորություններ վերցնելու և դրանք իրականացնելու ՄԱԿ-ի կոնվենցիաները, որոնք կյանքի կոչելու շնորհիվ մեր հանրապետության շուրջ 200 հազար հաշմանդամներն ամբողջովին կինտեգրվեն հասարակություն` արժանապատիվ ապրել-աշխատելու լուսավոր հեռանկարով:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն